Բորել․ Ուկրաինային ընդունելու որոշումը կկայացնեն ՆԱՏՕ-ի անդամները

240

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հատարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության որոշումը կախված է ոչ թե դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից։

Սթոլթենբերգը Կիև կատարած այցի ընթացքում ապրիլին հայտարարել էր, որ Ուկրաինան, ի վերջո, կմտնի դաշինք։

«Դա կախված է ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից, այլ դաշինքի անդամներից»,- հայտարարել է Բորելը իսպանական Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն այժմ չի քննարկվում, ինչպես և չի քննարկվել մինչև հակամարտության սկսվելը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկնարկել է ՌԴ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Հաջորդ հոդվածըԼավրով․ ԱՄՆ-ը «Ազատ Սիրիայի բանակ» է ստեղծում