Բորել․ Սերբիայի և Կոսովոյի բանագնացները համաձայնել են հակամարտությունը կարգավորելու հարցում

309

Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի բանագնացները չորեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների համարանիշերի շուրջ վեճը լուծելու հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Բորելը նշել է, որ Սերբիան համաձայնել է այլևս Կոսովոյի քաղաքների կոդերով համարներ չտալ, իսկ Կոսովոն էլ խոստանում է դադարեցնել սերբական համարներով ավտոմեքենաների հարկադիր վերագրանցումը։

Նոյեմբերի 5-ին Կոսովոյի և Մետոհիայի սերբերը դուրս էին եկել չճանաչված կազմավորման իշխանության բոլոր ինստիտուտներից՝ այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները որոշում էին կայացրել տուգանել բոլոր նրանց, ովքեր սերբական ավտոհամարանիշերը չեն փոխարինել Կոսովոյի նշաններով։ Ընդ որում, մինչև 2023 թ․ ապրիլի 21-ը տուգանքը կազմելու էր 150 եվրո, ինչից հետո կոսովյան ոստիկանությունը սկսելու էր առգրավել սերբական համարանիշերով ավտոմեքենաները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔԿ-ն ստուգում է խաղաղ բնակչության մահապատիժների մասին լուրը
Հաջորդ հոդվածըՀունգարիան 187 մլն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային