‘Բորիս Լեւին. Մխիթարյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում’

761

Հեղինակավոր մարզական լրագրող եւ «Ինչ, երբ, որտեղ» խաղի ճանաչված գիտակ Բորիս Լեւինը «Շախտյոր» ամսագրում իր կարծիքն է հայտնել «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է հենց «իր» մարզիչի մոտ եւ «իր» ակումբում հայտնվել: Մխիթարյանը, հավանաբար ժամանակին հայտնվեց ճիշտ թիմում: Նրա համար օպտիմալ են եւ «Շախտյորի» խաղը, եւ բրազիլական շրջապատը: Չեմ կարծում, որ նա նույնքան վառ իր կդրսեւորեր որեւէ ատլետիկ, օրինակ, անգլիական ակումբում: Դժվար է ասել, թե ինչն է վճռորոշ դեր խաղացել. նրա տաղանդը, իր վրա աշխատելու ունակությունը, թե այլ հանգամանքներ: Թերեւս, բոլորը միասին», նշել է Լեւինը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սեուլի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ Նազենի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանի գալուստը ասես Մովսեսի գալուստը լինի Կարմիր ծովից(տեսանյութ)’