‘Բորիս Նավասարդյանը այլեւս ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահը չէ’

944

Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ` հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում եւ այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»: 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները նորից «գրավել են» մայդան Незалежности-ն’
Հաջորդ հոդվածը‘Ֆոտոշարք Մայդան Незалежности-ից. Ցուցարարները նորից այնտեղ են’