‘Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողները բերման են ենթարկվել ‘

1383

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող երկու անձանց բերման ենթարկելու մասին, փոխանցում է BBC-ն:

«Կատարված աշխատանքի արդյունքում այսօր բերման են ենթարկվել սույն հանցանքի մեջ երկու կասկածվողները՝ ոմն Անզոր Գուբաշեւն ու Զաուր Դադաեւը», — Առաջին ալիքի եթերում ասել է Բորտնիկովը:

Նա ընդգծել է, որ կասկածյալները Հյուսիսային Կովկասի բնակիչներ են:

«Այսօրվա դրությամբ ընթանում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողությունները», — ասել է նա:

Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան՝ Մոսկվայի Կրեմլի մերձակայքում գտնվող Մոսկվորեցկի կամրջի վրա:

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա ընթացքում հակառակորդն արձակել է ավելի քան 21 000 կրակոց, կիրառվել է ԶԿ-23-2» զինատեսակ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ուսումնասիրում են ԻՊ-ի twitter-յան կողմնակիցների հարցը’