Բորիս Ջոնսոնը խոստացել է աջակցել Բելառուսի քաղհասարակությանը

1488

Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

«Վարչապետը թվարկել է այն քայլերը, որ ձեռնարկել է Մեծ Բրիտանիան՝ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ներառյալ պատժամիջոցները հենց Լուկաշենկոյի դեմ։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան հավատարիմ է բելառուս ժողովրդին և քաղաքացիական հասարակությանը աջակցելուն և տեղեկացրել, որ այդ նպատակով այս տարի հատկացվող աջակցությունը կմեծացվի եռակի»,- ասվում է Դաունինգ-սթրիթի մամլո հաղորդագրության մեջ։

«Մենք վճռականորեն սատարում ենք Բելառուսի ժողովրդին, և ես կարծում եմ՝ մենք առաջիններից էինք, որ պատժամիջոցներ սահմանեցին Ռոման Պրոտասևիչին տեղափոխող օդանավի առևանգումից հետո»,- նշել է Բրիտանիայի վարչապետը։

«Շատ կարևոր է գիտակցել, որ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը աջակցում է Բելառուսին»,- իր շնորհակալական խոսքում ընդգծել է Տիխանովսկայան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստան․ Գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի տան վրա
Հաջորդ հոդվածըԳեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ