Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

377

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, մինչև ավարտվի տորիների նոր առաջնորդի ընտրությունը։

Ջոնսոնը խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, չնայած իր հրաժարականին, կաջակցի ուկրաինացի ժողովրդին։

«Թույլ տվեք հիմա ասել Ուկրաինայի ժողովրդին․ ես գիտեմ, որ մենք Մեծ Բրիտանիայում շարունակելու ենք սատարել ձեր պայքարը հանուն ազատության այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասել է նա։

Ջոնսոնը խոստովանել է, որ շատ տխուր է, որ «հեռանում է աշխարհում ամենալավ աշխատանքից», և խոստացել է ամեն կերպ աջակցել կուսակցության ապագա առաջնորդին և կառավարության ղեկավարին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդոնեզիայում Լավրովը կհանդիպի Թուրքիայի և Չինաստանի ԱԳՆ ղեկավարների հետ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Վայոց Ձորի Ելփին գյուղի հատվածում