‘Բորիս Ջոնսոնի քույրը, ի նշան Brexit-ի դեմ բողոքի, մերկացել է ուղիղ եթերում’

1153

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնի քույրը՝ լրագրող Ռեյչել Ջոնսոնը, մերկացել է Sky News հեռուստատեսության ուղիղ եթերում՝ ի նշան բողոքի Եվրամիությունից երկրի դուրս գալու: Նա նշել է, որ լսելի լինելու այլ ճանապարհ չի տեսնում:

Ավելի ուշ Twitter-ում Ջոնսոնը նշել է, որ լրիվ չի մերկացել: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է «կարմրացնել» ծրագրի հաղորդավարին, իսկ մյուս մասնակիցներն սկսել են ծիծաղել:

Ջոնսոնը հետևել է Քեմբրիջի համալսարանի դոկտոր Վիկտորյա Բեյթմանի օրինակին, որը երկու անգամ եթերում է հայտնվել մերկ վիճակում՝ ի նշան բողոքի Brexit-ի դեմ: Երկրորդ անգամ նա մերկացել է BBC Radio 4-ի եթերում փետրվարի 13-ին, նրա կրծքին մակագրություն է եղել՝ «Brexit-ը Բրիտանիային տկլոր է թողնում»: Բեյթմանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայի համար Brexit-ը «թագավորի նոր հագուստն է»՝ նկատի ունենալով Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթը և թևավոր դարձած խոսքը. «Բայց ախր թագավորը մերկ է»:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Ճապոնիայից խնդրել է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘Tuttosport. Ալեգրին «Ատլետիկո»-ի համար անակնկալ է պատրաստում’