Բորիս Ջոնսոնն սպասում է Ուկրաինայի հաղթանակին

435

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ևս մի փաթեթ է պատրաստում, գերագույն ռադայի պատգամավորներին հասցեագրված ուղերձում հայտարարել է Միացյալ Թագավորության  վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Ըստ նրա՝ խոսքը ռադարների, անօդաչուների և հարձակողական սպառազենքի մասին է՝ 300 մլն ֆունտ սթեռլինգ ընդհանուր արժեքով։

Ջոնսոնը հայտարարել է, թե հիմա համոզված է, որ Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ ներխուժում սկսելով՝ Պուտինը ճակատագրական սխալ է թույլ տվել և արդյունքում ցուցադրել է իր երկրի թուլությունը։

«Այս հակամարտությունում բարոյական բարդ ընտրություն չկա, գորշ գոտիներ չկան։ Սա Պուտինի մահաբեր, դաժան ագրեսիայից ուկրաինացիների պաշտպանության իրավունքի հարց է, նրանց անկախության և ազգային ինքնորոշման  հարցը՝ ընդդեմ պուտինյան խելահեղ իմպերիալիստական ռեւանշիզմի»,- հայտարարել է Ջոնսոնը։

Ավելի վաղ Կրեմլը քննադատել է Բորիս Ջոնսոնին՝ Ուկրաինայի շուրջ չափազանց կոշտ հայտարարությունների համար, և նրա դիրքորոշումն անվանել է «ոչ կառուցողական»։ Մոսկվան պնդում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները չեն խանգարի Ռուսաստանին՝ հասնելու իր նպատակին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲայդենը Պուտինին անվանել է «բռնապետ՝ տխմար բանակով»
Հաջորդ հոդվածըԵվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել