‘«Բորուսիայի» երկրպագուները «Բավարիայի» մարզադաշտում ակցիա են իրականացրել. տեսանյութ’

769

Դորտմունդի «Բորուսիայի» երեք երկրպագու թափանցել են «Բավարիայի» մարզադաշտ` «Ալյանց-Արենա», որտեղ իրենց թիմի աջակցությանն ուղղված ակցիա են կիրականացրել»,- տեղեկացնում է Abendzeitung Munchen-ը:

Անհայտ անձինք մտել են մարզադաշտի տարածք, այնուհետեւ վերելակով բարձրացել 5-րդ հարկ: Մտնելով VIP օթյակներից մեկը, նրանք ապակու վրա ներկել են դորտմունդյան «Բորուսիայի» մեծ խորհրդանիշը:

«Մենք ընդամենը ցանկանում էինք «Բավարիայի» մեր գործընկերներին մի փոքր կսմթել, շուտով թիմերի միջեւ հանդիպում է լինելու: Բայց որեւէ մեկին վնասելու նպատակ չենք ունեցել»,- ասել է երկրպագուներից մեկը:

Մարզադաշտի տնօրինությունը այս կապակցությամբ որեւէ մեկնաբանությունից հրաժարվել է:

Նշենք, որ «Բավարիա» — «Բորուսիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին, հենց «Ալյանց Արենայում»:

Նախորդ հոդվածը‘Սարյանի նկարը Sotheby’s-ում վաճառվել է ռեկորդային 623,7 հազար ֆունտով’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում վերսկսվում է Ժվանիայի մահվան գործով հետաքննությունը’