‘«Բորուսիայի» երկրպագուների համար Մարիո Գյոտցեն այլեւս «Հուդա» է. լուսանկար’

1083

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները շատ կտրուկ են արձագանքել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի՝ հաջորդ մրցաշրջանում «Բավարիա» տեղափոխվելու որոշմանը:

Երկրպագուները իրենց արդեն նախկին կուռքի մարզաշապիկից կտրում են նրա ազգանունը եւ դրա փոխարեն գրում «Հուդա»:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 37 միլիոն եվրո կվճարի Գյոտցեի տրանսֆերի համար:

Նշենք, նաեւ, որ Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 24-ին Չեմպիոնների լիգայի կիսեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Ռեալին» եւ շատ հետաքրքիր կլինի տեսնել մարզասերների արձագանքը Գյոտցեին տեսնելիս:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի լրագրողին հարվածել է ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը’