«Բորուսիայի» ղեկավար. «Ռեալի» հետաքրքրությունը Հոլանդի նկատմամբ հաստատված է

373

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Հանս-Յոահիմ Վացկեն հաստատել է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել գերմանական թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

«Ես տեղյակ եմ, որ բոլոր առաջատար եվրոպական ակումբները ցանկանում են ձեռք բերել էրլինգ Հոլանդին։ Մադրիդի «Ռեաի» հետաքրքրությունը Հոլանդի նկատմամբ հաստատված է։ Նորվեգացի հարձակվողի համար իսպանական առաջնությունն ավելի նախընտրելի է, քան անգլիականը, բայց ընդհանուր առմամբ՝ «Բորուսիան» հույս ունի, որ Հոլանդը հաջորդ մրցաշրջանում էլ կմնա մեր թիմում»,- Վացկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիսի 30-ը։

Նախորդ հոդվածըՈւրացման «շկոլա»- ն. ՉԻ
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Չպատվաստված նորեկ «Լիվերպուլում» չի լինի