«Բորուսիայի» մարզական տնօրեն․ Ռանոսը շատ հետաքրքիր եւ տաղանդավոր խաղացող է

207

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլանդ Վիրկուսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ պայմանագիր կնքելը։

«Հրանտ-Լեոն Ռանոսը շատ հետաքրքիր եւ տաղանդավոր խաղացող է, որը կարող է խաղալ հարձակվողի եւ հարձակողական կիսապաշտպանի դիրքերում։

Նա տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալ լիգայում եւ ցանկանում է իրեն դրսեւորել ավելի բարձր մակարդակում, եւ մենք նրան կօգնենք դրանում»,- Ռոլանդ Վիրկուսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ Գերմանիայի Ռեգիոնալ լիգայում խփել է 20 գոլ, կատարել է 13 գոլային փոխանցում։

Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է այս տարվա մարտին՝ մասնակցելով Կիպրոսի դեմ ընկերական խաղին եւ խփելով երկու գոլ։

Նախորդ հոդվածըՖլորիդայի նահանգապետը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին
Հաջորդ հոդվածըԹրամփը շնորհավորել է Դեսանտիսին