‘«Բորուսիայի» նախագահ. «Բավարիային» չէր խանգարի մի փոքր համեստ լինել ‘

1251

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհախիմ Վատցկեն մեկնաբանել է «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսի արտահայտությունները դորտմունդցիների հասցեին:

Հյոնեսը հայտարարել էր, որ «Բորուսիան» գավառական ապրանքանիշ է, մինչդեռ «Բավարիան» աշխարհում ամենաճանաչված գերմանական ակումբն է:

 «Ես միշտ հարգանքով եմ արտահայտվում «Բավարիայի» խաղի մասին: Լավ կլիներ, եթե նրանք էլ մի փոքր հարգալից վերաբերվեին, թեկուզ նրա համար, ինչին հասել ենք վերջին տարիներին: Բայց, ինչպես երեւում է, դա շատ բարդ է նրանց համար: Բացարձակապես չեմ վիճարկում այն փաստը, որ «Բավարիան» իսկապես շատ ավելի ճանաչված է ամբողջ աշխարհում, քան մենք: Սակայն վերջին երկու տարիներին այդ տարբերությունը բավական կրճատվել է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի Պապը ժամանեց Լիբանան’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին կոռուպցիոն գործունեության համար պարտավորեցրել է $37,5 միլիոն վճարել ‘