‘«Բորուսիայի» նախագահ. «Ուլտրաների մուտքը մարզադաշտ կարգելվի»’

959

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալը քննադատել է ակումբի երկրպագուների ծայրահեղական տրամադրությունները վերջիններիս արտահայտությունների պատճառով: Դորտմունդցիների երկրպագուների մի խումբ «Մայնցի» դեմ խաղի ժամանակ պաստառ էր պարզել, որի վրա գրված էր՝ «Ակումբը ուլտրաններն ու խուլիգաններն են»: Երկրպագուները դրանով աջակցություն էին հայտնել քյոլնյան «Boyz» ֆան-ակումբին:

«Դրա հետ համակերպվել չի կարելի: Անհրաժեշտ է վճռականորեն պայքարել նման երեւույթների դեմ: «Բորուսիան» 117 հազար անդամ ունի, իսկ ակումբը այն 80 հազար հանդիսականներն են, ովքեր գալիս են մարզադաշտ: Մենք կպայքարենք, և դա կհանգեցնի նրան, որ ծայրահեղականների մուտքը մարզադաշտեր կարգելվի»,-հայտարարել է Ռաուբալը:

Նախորդ հոդվածը‘Ագուերո. «Դաշտում Մեսսիի հետ ընկերությունն ավարտվում է»’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Խաղից առաջ(տեսանյութ)’