‘«Բորուսիայի» ֆուտբոլիստը խոստացել է խմել 27 բարում’

891

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կեվին Գրոսկրոյցը եւ թիմի մենեջեր Ֆրից Լյունշերմանը խոստացել են, որ եթե այս մրցաշրջանում «Բորուսիան» որեւէ տիտղոս նվաճի, ապա նրանք թիմի մարզադաշտից` «Սիգնալ Իդունա Պարկից» մինչեւ դորտմունդցիների մարզաբազա ընկած ճանապարհի բոլոր բարերում խմելու են:

«Ես եւ Կեվինը խոստացել ենք, որ տիտղոս նվաճելու դեպքում մարզադաշտից քայլելով գնալու ենք մարզաբազա: Մտնելու ենք այդ ճանապարհահատվածի յուրաքանչյուր բար եւ խմելու ենք մեկ պիտ գարեջուր եւ մեկ բաժակ շնապս»,- Լյունշերմանի խոսքն է մեջբերում Bild-ը:

Պարբերականի տեղեկություններով, մարզադաշտից մարզաբազա ընկած հեռավորությունը կազմում է 11,8 կիլոմետր եւ այդ հատվածում գործում է առնվազն 27 բար:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Չկա «մշտապես բնակվող» հասկացողության իրավաբանական ձևակերպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսի թեկնածուն Տեր-Պետրոսյանն է ‘