‘«Բորուսիան»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր. Մխիթարյանը գոլը նոր որակ հաղորդեց խաղին (տեսանյութ)’

1530

 Այս խաղից առաջ «Բորուսիայի» ղեկավարները գովասանքի և դրվատանքի խոսքեր էին ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Եվ լավ է, որ նա արդարացրեց բոլորի սպասումները և իր գեղեցիկ խաղով ուրախություն պարգևեց ոչ միայն գերմանացիներին, այլև մեզ՝ հայերիս:

Այսպիսով, վերջին տարիների դասական հակամարտությունը Գերմանիայում ազդարարեց իր նոր փուլի մասին:

Հանդիպումն սկսվեց բավականաչափ բաց, հակառակորդները միանգամից անցան հարձակման և սկսեցին ստուգել պաշտպանների հուսալիությունը:«Բավարիայի» մեկնարկային ակտիվությունը խաղից մի քանի րոպե անց չեզոքացրեց «Բորուսիան»: Դորևտմունդցիները փորձում էին ավելի շատ հարվածներ կատարել, իսկ «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ վերահսկել գնդակը: Առաջին խաղակեսի 23-րդ րոպեին մեր Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը՝ 1:0: «Բավարիան» այս գոլից հետո պետք է փորձեր ուժեղացնել ճնշումը: «Բորուսիային»  հենց դա էլ պետք էր. չէ որ հակագրոհներ կազմակերպելու մեջ Դորտմունդը հատկապես ուժեղ է: «Բավարիայի» առանց այն էլ եղած տհաճություններին նորն ավելացրեց Խավի Մարտինեսի վնասվածքը: Ստիպված եղան Մարտինեսին փոխարինել Դանտեով: Միևնույն ժամանակ, «Բորուսիան» ոչնչից չէր ճնշվում ու վախենում, այլ շարունակում էր պայքարել ինչպես հավասարը հավասարի հետ՝ շարունակելով կազմակերպել արագ և սուր հակագրոհներ: Մի խոսքով, հանդիպումը շատ դինամիկ էր ու տպավորիչ: «Բորուսիայի» առանձին խաղացողներ գոլային պահեր էին ստեղծում հակառակորդի դարպասի մոտ: Հասունանում էր գոլային պահը:

Երկրորդ գոլը «Բավարիայի» դարպասն ուղարկեց «Բորուսիայի» ամենակտիվ խաղացողներից մեկը՝ Оբամեյանգը՝ հանդիպման 62 րոպեին:

Լրացուցիչ ժամանակահատվածում «Բորուսիան» քիչ էր մնում  3-րդ գնդակն ուղարկեր հակառակորդի դարպասը: Հայ ֆուտբոլիստը դեմ հանդիման դուրս եկավ Նոյերին, սակայն դարպասապահը կարողացավ գնդակն հանել տուգանային հրապարակից:

Այսպիսով՝ «Բորուսիան» կրկին դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր, իսկ Մխիթարյանը նվաճեց իր առաջին տիտղոսը «Բորուսիայի» կազմում:

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ԲԱՎԱՐԻԱ

2-0 (1-0)

MC

1-0՝ Հենրիխ Մխիթարյան 23՛, 2-0՝ Պյեր Օբամեյանգ 62՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 20.Միտչել Լանգերակ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր (37.Էրիկ Դուրմ, 46), 5.Սեբաստյան Կել, 7.Յոնաս Հոֆման, 10.Հենրիխ Մխիթարյան, 21.Օլիվեր Կիրխ (6.Սվեն Բենդեր, 84), 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր Օբամեյանգ (20.Ադրիան Ռամոս, 63)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 17.Ջերոմ Բոատենգ, 8.Խավի Մարտինես (4.Դանթե, 31), 11.Ջերդան Շակիրի, 16.Ջանլյուկա Գաուդինո, 18.Խուան Բեռնատ, 20.Սեբաստյան Ռոդե, 27.Դավիդ Ալաբա, 34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ (19.Մարիո Գյոտցե, 59), 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 25.Թոմաս Մյուլեր (21.Ֆիլիպ Լամ, 46)

Զգուշացում՝ Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 45՛ (Բ), Ջերոմ Բոատենգ 72՛ (Բ), Ֆիլիպ Լամ 81՛ (Բ)

 

42

ԳՆԴԱԿԻ %

58

22 (14)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (3)

15

ՏՈՒԳԱՆՔ

16

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Ներքնազգեստով մաքսանենգ կինը» արդարացվել է’
Հաջորդ հոդվածը‘Երևանի կենտրոնում գյուղինստիտուտ՝ չէ, բայց ՕԵԿ-ի գրասենյակ պիտի՛ լինի. «Հրապարակ»’