‘«Բորուսիան» այս անգամ էլ պարտվեց (տեսանյութ)’

853

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է տապալել ընթացիկ առաջնությունը:

Բունդեսլիգայի 15-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը արտագնա խաղում պարտվեց Բեռլինի «Հերտային»: «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Յուլիան Շիբերը: Ամբողջ խաղի ընթացում բեռլինցիները հիանալի պաշտպանվում էին, իսկ հյուրերը չէին կարողանում լուրջ վտանգ ստեղծել: Աչքի ընկնելու հնարավորություն ունեցավ Չիրո Իմոբիլեն, սակայն իտալացու հարվածը նշակետին չհասավ:

3 միավորից բացի, «Բորուսիան» լուրջ կորուստ ունեցավ. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային կազմում, 34-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը: Նրան փոխարինեց Յակուբ Բլաշչիկովսկին: «Բորուսսիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ, հայ ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք է ստացել, որի լրջության վերաբերյալ դեռևս հստակ տեղեկտվություն չի հաղորդվում:

ՀԵՐՏԱԲՈՐՈՒՍԻԱ Դ.

1-0 (1-0)

MC

 

1-0՝ Յուլիան Շիբեր 40՛

 

ՀԵՐՏԱ. 1.Թոմաս Կրաֆտ, 2.Պետեր Պեկարիկ, 25.Ջոն Բրուկս, 3.Պեր Սիլյան Շելբրեդ (7.Հաջիմե Հոսոգայ, 70), 10.Անիս Բեն-Հատիրա (23.Յոհան վան դեն Բերգ, 70), 12.Ռոննի (28.Ֆաբիան Լուստենբերգեր, 82), 13.Յենս Հեգելար, 18.Պիտեր Նիմայեր, 26.Նիկո Շուլց, 16.Յուլիան Շիբեր, 27.Ռոյ Բերենս

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ (18.Նուրի Շահին, 83), 15.Մատս Հումմելս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 5.Սեբաստյան Կել (20.Ադրիան Ռամոս, 46), 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 35), 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Ջոն Բրուկս 72՛ (Հ), Լուկաշ Պիշչեկ 53՛ (Բ)
Մրցավար՝ Գյունտեր Պեռլ (Գերմանիա)

 

30

ԳՆԴԱԿԻ %

70

5 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

18 (5)

9

ՏՈՒԳԱՆՔ

9

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակվողը բերման է ենթարկվել. Մեր տեղեկություններով՝ նա Շմայսի վարորդն է եղել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» ջախջախեց «Աուգսբուրգին» (տեսանյութ)’