‘«Բորուսիան» գոլազուրկ խաղաղ ելք կնքեց (տեսանյութ)’

871

Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանը Դորտմունդի «Բորուսիան» սկսեց ոչ-ոքի արդյունքով և նախավերջին հորիզոնականից նահանջեց վերջին հորիզոնական:

Մրցաշարի 18-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»: «Բայ-Արենա» մարզադաշտում կայացած խաղում թիմերին չհաջողվեց գոլեր խփել, և ցուցատախտակին մնաց 0:0 հաշիվը: Թեպետ գոլեր չգրանցվեցին, խաղը ձանձրալի չէր. «Բայերն» ավելի վստանգավոր էր գրոհում, սակայն «Բորուսսիան» էլ հետնապահ թիմի տպավորություն չթողեց: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս է ապաքինվել ազդրի վնասվածքից, խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 62-րդ րոպեին փոխարինեց Կևին Գրոսկրոյտցին: 

Այս հանդիպումից հետո «Բայերն» ունի 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Յուրգեն Կլոպի թիմը 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ԲԱՅԵՐԲՈՐՈՒՍԻԱ Դ.

0-0

MC

 

 

 

ԲԱՅԵՐ. 1.Բերնդ Լենո, 5.Էմիր Սպահիչ, 13.Ռոբերտո Հիլբերտ, 18.Վենդել, 21.Օմեր Տոպրակ, 8.Լարս Բենդեր, 10.Հական Չալհանողլու (6.Սիմոն Ռոլֆես, 74), 27.Գոնսալո Կաստրո, 38.Քարիմ Բելարաբի, 9.Յոսիպ Դրմիչ (19.Յուլիան Բրանդտ, 69), 11.Շտեֆան Կիսլինգ

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 15.Մատս Հումմելս, 19.Կեվին Գրոսկրոյց (10.Հենրիխ Մխիթարյան, 62), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ (4.Նեվեն Սուբոտիչ, 46), 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 11.Մարկո Ռոյս, 18.Նուրի Շահին, 23.Քեվին Կամպլ, 9.Չիրո Իմոբիլե (20.Ադրիան Ռամոս, 81)

 

Զգուշացում՝ Յոսիպ Դրմիչ 14՛ (Բ), Մարսել Շմելցեր 31՛ (Բ), Քեվին Կամպլ 39՛ (Բ) ; Մրցավար՝ Կնուտ Կիրխներ 

 

59

ԳՆԴԱԿԻ %

41

7 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (2)

Նախորդ հոդվածը‘«Էյբար» – «Ատլետիկո Մադրիդ» 1-3․ Մադրիդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը քննում է Ռոյ Քինի և տաքսու վարորդի միջև ընդհարումը’