‘«Բորուսիան» ընկերական խաղում ջախջախել է «Մայնհեյմին». Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1043

Դորտմունդի «Բորուսիան» և Մանհեյմի «Վալդոֆը» ընկերական հանդիպում են ունեցել վերջինիս հարկի տակ: Բարեգործագան այս միջոցառումը անկացվել է «Բունդեսլիգայում՝ ինչպես 25 տարի առաջ» խորագրով: Վերջին անգամ թիմերը հանդիպել էին 1989 թվականին, Բունդեսլիգայում: Այդ խաղում «Վալդոֆը» հաղթել է 2:1 հաշվով:

Երեկ կայացած խաղն ավարտվել «Բորուսիայի» խոշոր հաշվով հաղթանակով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային րոպեներից մասնակցել է հանդիպմանը: Հենց նրա գեղեցիկ փոխանցումից հետո Չիրո Իմոբիլեն խփել է հանդիպման առաջին գոլը:

Երկրորդ կեսում «Բորուսիան» ևս 3 անգամ գրավել է մրցակցի դարպասը, աչքի են ընկել Պասկալ Շտենցելը, Մարկո Ռոյսն ու Ւֆուկ Օզբեկը:

«Վալդոֆ» — «Բորուսիա»՝ 0:4

Գոլերը. Իմոբիլե՝ 32,  Շտենցել՝ 70, Ռոյս՝ 84, Օզբեկ՝ 85

«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Սոկրատիս, Սուբոտիչ, Կնիստոկ, Գինտեր, Գրոսկրոյց, Յոյիչ, Հոֆման, Մխիթարյան, Իմոբիլե:

Պահեստայիններ. Լանգերակ, Կել, Օզբեկ, Հորնշու, Ռոյս, Օբամեյանգ, Սար, Զաուլանդ, Դյուրմ, Ստենզել, Կամոգլու:

«Բորուսիան» հաջորդ խաղը անկացնելու է օգոստոսի 29-ին, Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում մրցելով «Աուգսբուրգի» հետ:

Նախորդ հոդվածը‘Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ հանդիպումը’