‘«Բորուսիան» կրկնեց «Բարսելոնայի» արդյունքը’

852

Դորտմունդի «Բորուսիան» դարձավ երկրորդ թիմը, որին հաջողվեց հաղթել «Ռեալին» մի խաղում, որտեղ գոլ է խփել Կրիշտիանու Ռոնալդուն:

Մինչ այժմ միակ թիմը, որը կարողացել էր հաղթել «Ռեալին»` գոլ բաց թողնելով Ռոնալդուից, «Բարսելոնան» էր: Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Ռեալին» հաղթեց 2:1:

Այս խմբի մյուս խաղում եւս մեկ ուշագրավ արդյունք գրանցվեց: «Այաքսը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ վերջ տվեց մի տհաճ ավանդույթի` սեփական դաշտում ամստերդամցիները 32 տարի չէին հաղթել անգլիական թիմերին:

Վերջին անգամ «Այաքսը» անգլիական թիմի հաղթել էր 1980 թվականին, երբ 1:0 հաշվով պարտության մատնեց «Նոտինգեմ Ֆորեստին», հաղորդում է Infostrada-ն:

Նախորդ հոդվածը‘Փոթիի նավահանգստի աշխատողները անժամկետ գործադուլ են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘ Ազգային ժողովն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու նախագիծը’