‘«Բորուսիան» հաղթեց «Շտուտգարտին» (տեսանյութ)’

1413

 

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրը մեկնարկեց «Շտուտգարտ»-«Բորուսիա» Դորտմունդ խաղով: «Մերսեդես-Բենց-Արենա» մարզադաշտում կայացած խաղում հաղթանակ տոնեցին հյուրերը:

25-րդ րոպեին Սինձի Կագավայի փոխանցումից հետո դորտմունդցիներին առաջ մղեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 32-րդ րոպեին Ֆլորիան Կլյանը վերականգնեց հաշվի հավասարությունը` դիպուկ իրացնելով Ռոման Վայդենֆելերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Նախքան ընդմիջման գնալը «Բորուսսիային» հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ. 39-րդ րոպեին Սինձի Կագավայի փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Իլկայ Գյունդոգանը:

Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գնդակ խփեցին. 89-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 1:3, իսկ 91-րդ րոպեին Գեորգ Նիդմայերը խփեց հանդիպման վերջին գոլը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «Բորուսսիայի» մեկնարկային կազմում, սակայն 46-րդ րոպեին փոխարինեց թիմի նորեկ Քևին Քամփլին:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 11-րդ տեղը, իսկ «Շտուտգարտը» շարունակում է եզրափակել աղյուսակը` ակտիվում ունենալով 18 միավոր:

 

0-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 25՛, 1-1՝ Ֆլորիան Կլայն 32՛ (11մ), 1-2՝ Իլկայ Գյունդոգան 39՛, 1-3՝ Մարկո Ռոյս 89՛, 2-3՝ Գեորգ Նիդերմայեր 90՛

 

ՇՏՈՒՏԳԱՐՏ. 1.Սվեն Ուլրիխ, 2.Գոտոկու Սակայ, 3.Դանիել Շվաբ (18.Ֆիլիպ Կոստիչ, 78), 6.Գեորգ Նիդերմայեր, 16.Ֆլորիան Կլայն, 32.Տիմո Բաումգարտլ, 11.Կառլոս Կրուեսո (8.Մորից Լյատներ, 56), 21.Ադամ Հլուշեկ (9.Վեդադ Իբիշեւիչ, 72), 26.Դյե Սերեյ, 7.Մարտին Հարնիկ, 19.Տիմո Վերներ

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 7.Սինձի Կագավա (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 69), 8.Իլկայ Գյունդոգան, 11.Մարկո Ռոյս (28.Մաթիաս Հինտեր, 90), 18.Նուրի Շահին, 23.Քեվին Կամպլ (10.Հենրիխ Մխիթարյան, 46), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Դյե Սերեյ 84՛ (Շ), Սինձի Կագավա 8՛ (Բ), Լուկաշ Պիշչեկ 75՛ (Բ)
Մրցավար՝ Դենիզ Այտեկին (Գերմանիա)

 

45

ԳՆԴԱԿԻ %

55

7 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (9)

13

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

8

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակի հաղորդագրությունը’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը»- «Ատալանտա»` 2-1․ Անդրեա Պիռլոն հերթական հրաշալի գոլն հեղինակ (տեսանյութ)’