‘«Բորուսիան» ոչ-ոքի գրանցեց նաև «Քյոլնի» հետ խաղում (տեսանյութ) ‘

1038

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպեց «Քյոլնի» հետ:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղի սկզբնամասում թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեցան, հետո «Բորուսիան» սկսեց վերահսկել գնդակի տեղաշարժը, սակայն Թիմո Հորնի դարպասի մոտ իրական վտանգ չստեղծվեց: Իրենց հերթին հյուրերը վատ չէին հակագրոհում, բայց Ռոման Վայդենֆելլերի դարպասը գրավել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին, և թիմերը մեկական միավոր վաստակեցին: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր: 40-րդ րոպեին ալբանացի պաշտպան Մերգիմ Մավրայի հետ բախման արդյունքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և ստիպված ժամանակավոր լքեց խաղադաշտը: Այդուհանդերձ, Յուրգեն Կլոպը չշտապեց փոխարինել հայ ֆուտբոլիստին. Հենրիխը խաղադաշտ դուրս եկավ նաև երկրորդ կեսում և միայն 61-րդ րոպեին տեղը զիջեց Յակուբ Բլաշչիկովսկուն:

Այս հանդիպումից հետո «Բորուսիան» ունի 30 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Քյոլնը» 29 միավորով 12-րդ տեղում է:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ՔՅՈԼՆ

0-0

MC

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 29.Մարսել Շմելցեր, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (23.Քեվին Կամպլ, 61), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 61), 11.Մարկո Ռոյս, 21.Օլիվեր Կիրխ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (9.Չիրո Իմոբիլե, 76)

ՔՅՈԼՆ. 1.Թիմո Հորն, 5.Դոմինիկ Մարոհ, 14.Յոնաս Էկտոր, 16.Պավել Օլկովսկի, 19.Մերգիմ Մավրայ, 6.Կեւին Ֆոգտ, 7.Մարսել Ռիսե (2.Միշո Բրեչկո, 90), 17.Սլավոմիր Պեշկո (29.Դուշան Շվենտո, 83), 33.Մաթիաս Լեման, 9.Էնթոնի Ուջա, 20.Դեյվերսոն (13.Յույա Օսակո, 75)

 

Զգուշացում՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 71՛ (Բ), Մարսել Շմելցեր 85՛ (Բ)

 

68

ԳՆԴԱԿԻ %

32

10 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

13

ՏՈՒԳԱՆՔ

8

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)’