‘«Բորուսիան» չի ընդունել Մխիթարյանին վարձավճարով «Յուվենտուսին» տալու տարբերակը. Tuttosport-ը անդրադարձել է Մխիթարյանին’

1129

Tuttosport-ի հաղորդմամբ «Բորուսիան» չի ընդունել Մխիթարյանին վարձավճարով «Յուվենտուսին» տալու տարբերակը: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը «Յուվենտուսի» համար պարզապես միտք չէ, նա շատ ավելին է: Վերջին օրերին նրա հզոր գործակալ Մինո Ռայոլի շնորհիվ իտալական ակումբում փորձում են հասկանալ արդեն այս տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը: 

Հնարավորությունը նվազագույն է, բայց հույսը Իբրայի և Պոգբայի գործակալի անկանխատեսելիությունն է: Ռայոլան անիրագործելի գործարքներն իրագործելու վարպետ է: «Յուվենտուսն» ուսումնասիրել է ֆուտբոլիստին վարձավճարով վերցնելու հնարավորությունը (2 միլիոն եվրոյի դիմաց)՝ առմանը 15-18 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ: Այս տարբերակը չի ընդունվել Միքայել Ցորկի և գերմանական թիմի ղեկավարության մյուս անդամների կողմից: Բունդեսլիգայում ճգնաժամի մեջ գտնվող թիմը չի ցանկանում զրկվել իր բարձրակարգ ֆուտբոլիստներից մեկից, ում համար 2013-ին 27.5 միլիոն եվրո է վճարել Լուչեսկուի «Շախտյորին»:

Նշենք որ Չեմպիոնների լիգայում «Բորուսիան» հանդիպելու է հենց Մասիմիլիանո Ալեգրիի թիմին: «Յուվենտուսը» չի հանձնվի  նույնիսկ անհաջողության դեպքում. եթե հիմա լուծում չգտնվի, «Յուվենտուսը» կփորձի ամռանը ձեռք բերել հարձակողական կիսապաշտպանին,-գրել է պարբերականը: 

Հավելենք, որ Tuttosport թուրինյան պարբերականը հունվարի 20-ի իր համար մի ամբողջական էջ նվիրել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությանը: 

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Կցանկանայի խաղադաշտում Մխիթարյանին տեսնել Տևեսի և Լյորենտեի հետ՝ նրանցից հետ խաղալիս»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Մեր բախտը բերել է, որ Կամպլի պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բորուսիա»»’