‘«Բորուսիան» պարտվեց «Աուգսբուրգին» (տեսանյութ) ‘

784

Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանին հաջորդած հանգստյան փուլում, ինչպես երևում է, Յուրգեն Կլոպին չի հաջողվել շատ բան փոխել իր թիմի խաղում. 18-րդ տուրում «Բայերի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո 19-րդ տուրում դորտմունդցիները պարտվեցին «Աուգսբուրգին»:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միայն մեկ գոլ. 50-րդ րոպեին «Աուգսբուրգի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Բոբադիլյան: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես «Բայերի» հետ խաղում, այսօր ևս ընգրկված չէր մեկնարկային կազմում: Հենրիխը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին` փոխարինելով Մարկո Ռոյսին: 

Այս հանդիպումից հետո «Բորուսիան» մնաց 16 միավորով և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, իսկ «Աուգսբուրգն» այժմ ունի 33 միավոր և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները: 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ԱՈՒԳՍԲՈՒՐԳ

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Ռաուլ Բոբադիլյա 50՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 15.Մատս Հումմելս, 19.Կեվին Գրոսկրոյց (4.Նեվեն Սուբոտիչ, 60), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 29.Մարսել Շմելցեր, 8.Իլկայ Գյունդոգան, 11.Մարկո Ռոյս (10.Հենրիխ Մխիթարյան, 72), 18.Նուրի Շահին, 23.Քեվին Կամպլ (7.Սինձի Կագավա, 72), 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ԱՈՒԳՍԲՈՒՐԳ. 1.Ալեքս Մանինգեր, 2.Պոլ Վերհախ, 5.Ռագնար Կլավան, 16.Քրիստոֆ Յանկեր, 8.Մարկուս Ֆոյլներ, 10.Դանիել Բայեր, 13.Տոբիաս Վերներ (30.Կայուբի, 62), 19.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 7.Հալիլ Ալթինթոփ, 22.Չի Դոն Վոն (21.Դոմինիկ Կոր, 65), 25.Ռաուլ Բոբադիլյա (34.Նիկոլա Ջուրջիչ, 84)

 

Հեռացում՝ Քրիստոֆ Յանկեր 64՛ (Ա)
Զգուշացում՝ Տոբիաս Վերներ 23՛ (Ա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

15 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (3)

12

ՏՈՒԳԱՆՔ

11

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ ղեկավարը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» ամրապնդեց դիրքերը առաջին տեղում (տեսանյութ)’