‘ «Բորուսիան»-«Սիոնի» ընկերական հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով(տեսանյութ)’

828

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» այս տարվա առաջին հանդիպումն է անցկացրել՝ ընկերական խաղում մրցելով շվեյցարական «Սիոնի» հետ։ Հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Միակ գոլը խփել է «Բորուսիա II»-ում ելույթ ունեցող, այս պահին «Բորուսիայի» հետ հավաքին մասնակցող, սլովենացի 18-ամյա կիսապաշտպան Ջոն Ստանկովիչը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից եւ չի հայտնվել այս հանդիպման հայտացուցակում։

Նախորդ հոդվածը‘ Sportbox.ru. Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ո՟ր ակումբն է ամենաշատ աշխատավարձ վճարում’