‘«Բորուսիան» վերջապես հաղթանակ է տոնում և լքում վերջին հորիզոնականը(տեսանյութ)’

1215

Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: Դուբլի հեղինակ դարձավ Օբամեյանգը, իսկ հաշիվը բացեց Ռոյսը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված էր դորտմունդյան թիմի պահեստայինների կազմում և խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին:

Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի սաները բարձրացան վերջին հորիզոնականից  և հիմա 19 միավորով զբաղեցնում են 16-րդ տեղը:

0-1՝ Մարկո Ռոյս 9՛, 0-2՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 56՛, 0-3՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 72՛
ՖՐԱՅԲՈՒՐԳ. 1.Ռոման Բյուրկի, 2.Պավել Կրմաշ (27.Նիկոլաս Հոֆլեր, 84), 3.Մարկ Տորեխոն, 25.Օլիվեր Զորգ, 30.Կրիստիան Գյունտեր, 7.Վլադիմիր Դարիդա, 8.Մայք Ֆրանց, 16.Մատս Մյոլեր Դելի, 17.Ջոնաթան Շմիդ (26.Մաքսիմիլիան Ֆիլիպ, 46), 36.Ֆելիքս Կլաուս, 18.Նիլս Պետերսեն (11.Դանի Շահին, 46)
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 7.Սինձի Կագավա, 8.Իլկայ Գյունդոգան (28.Մաթիաս Հինտեր, 80), 11.Մարկո Ռոյս (10.Հենրիխ Մխիթարյան, 80), 18.Նուրի Շահին, 23.Քեվին Կամպլ (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 68), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ
Զգուշացում՝ Մայք Ֆրանց 62՛ (Ֆ), Լուկաշ Պիշչեկ 34՛ (Բ), Սինձի Կագավա 50՛ (Բ)
Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
55 ԳՆԴԱԿԻ % 45
6 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 22 (12)
11 ՏՈՒԳԱՆՔ 12
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘Տոտենհեմ – Արսենալ` 2-1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի քիթը կոտրված է, նա ունի բազմաթիվ սալջարդեր (ֆոտո)’