‘«Բորուսիան» տոնական ընդունելություն է կազմակերպել (լուսանկարներ)’

939

Այսօր Դորտմունդի «Բորուսսիան» Նոր տարվա կապակցությամբ տոնական ընդունելություն է կազմակերպել Դորտմունդի Ալթեն Քաուե շքեղ կառույցում: Ընդունելությանը մասնակցել են թիմի ֆուտբոլիստները, մարզչական անձանակազմը և ղեկավար անձինք:Թիմը ընդունել է շուրջ 400 հյուր:

Միջոցառման ընթացքում «Բորուսիայի» ֆուտբոլիստները` այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, շփվել են հյուրերի հետ` իքնագրեր տալով, լուսանկարվելով և պատասխանելով նրանց հարցերին:

Հիշեցնենք, որ երեկ` Գերմանիայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Բորուսսիան» ոչ-ոքի (0:0) խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Ֆրանսիա-Հայաստան խաղը տեղի կունենա Նիցայում’
Հաջորդ հոդվածը‘Արիեն Ռոբեն. «Ես 31 տարեկան եմ, բայց մինչ հիմա նոր ու հետաքրքիր բաներ եմ իմանում Գվարդիոլայի մասին»’