‘«Բորուսիա»-«Այնտրախտ»՝ 4:0, Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին(տեսանյութ)’

1067

Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող գերմանական երկու թիմեր՝ Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» այսօր տարվա առաջին հանդիպումն անցկացրեցին:

Թոմաս Տուխելի սաները 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Առաջին խաղակեսի վերջնամասում Մարկո Ռոյսի նկատմամբ կանոնները խախտելու արդյունքում «Այնտրախտի» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Իլկայ Գյունդողանը, իսկ երկրորդ կեսում մեկ գոլի հեղինակ դարձավ Սինձի Կագավ, դուբլ ձևակերպեց Ադրիան Ռամոսը: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին և ունեցավ աչքի ընկնելու երկու հիանալի հնարավորություն: Ընդմիջումից հետո Տուխելը գրեթե ամբողջությամբ փոխեց կազմը, իսկ Մխիթարյանը փոխարինվողների թվում էր:

Նախորդ հոդվածը‘Նախնական տեղեկություններով, Ստամբուլի պայթյունից հայեր չեն տուժել’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. ««Արսենալին» հաղթելը բարդ է, բայց հնարավոր»’