‘«Բորուսիա Դորտմունդ» – «Այնտրախտ»֙ 4:1․ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’

1477

Թոմաս Տուխելի սաները 4:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Ալեքսանդր Մայերը: Դորտմունդյան թիմը հավասարությունը վերականգնեց 24-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը կարող էին նաև առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 45-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ դիպուկ իրացնել Լուկաշ Գրադեցկու դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 

Երկրորդ խաղակեսում Օբամեյանգն «քավեց մեղավորությունը» և 57-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: 4 րոպե անց աչքի ընկավ Մաթս Հյումմելսը, իսկ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ադրիան Ռամոսը, ով 82-րդ րոպեին փոխարինել էր Մխիթարյանին: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 38 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Այնտրախտը» մնաց 14 միավորով՝ 15-րդ տեղում:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ԱՅՆՏՐԱԽՏ

4-1 (1-1)

MC

 

0-1՝ Ալեքսանդեր Մեյեր 6՛, 1-1՝ Հենրիխ Մխիթարյան 24՛, 2-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 57՛, 3-1՝ Մատս Հումմելս 61՛, 4-1՝ Ադրիան Ռամոս 86՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 15.Մատս Հումմելս (25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 79), 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (20.Ադրիան Ռամոս, 82), 11.Մարկո Ռոյս (23.Սինձի Կագավա, 43), 27.Գոնսալո Կաստրո, 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ԱՅՆՏՐԱԽՏ. 1.Լուկաշ Հրադեցկի, 6.Բաստիան Օչիպկա, 15.Կոնստանտ Ջակպա, 19.Դավիթ Աբրահամ (35.Rinderknecht, 85), 27.Ալեքսանդր Իգնյովսկի, 31.Դավիդ Կինսոմբի, 16.Շտեֆան Այգներ (22.Տիմոթի Չանդլեր, 46), 20.Մակոտո Հասեբե, 25.Սլոբոդան Մեդոյեվիչ, 9.Հարիս Սեֆերովիչ, 14.Ալեքսանդեր Մեյեր

 

Զգուշացում՝ Սլոբոդան Մեդոյեվիչ 28՛ (Ա) ; Հեռացում՝ Սլոբոդան Մեդոյեվիչ 44՛ (Ա) ; Մրցավար՝ Քրիստիան Դինարտ (Գերմանիա)

 

75

ԳՆԴԱԿԻ %

25

24 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (2)

4

ՏՈՒԳԱՆՔ

3

14

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

7

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Մեր այսօրվա հիմնական խնդիրը հիմնավորելն էր, որ «ոչ»-ը հաղթել է’
Հաջորդ հոդվածը‘«Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ»֙ 1-0․ Արքայական ակումբը երրորդ պարտությունն է կրում (տեսանյութ)’