‘«Բորուսիա Դորտմունդ» – «Հանովեր» 1-0․ Հենրիխ Մխիթարյանը֙ հաղթական գոլի հեղինակ(տեսանյութ)’

1701

Թոմաս Տուխելի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում միասին խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում: Մխիթարյանն այսօր «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն 75-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Էրիկ Դուրմին: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 48 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» (20 խաղ) զիջելով 5 միավորով, իսկ «Հանովերը» մնաց 14 միավորով՝ վերջին տեղում:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՀԱՆՈՎԵՐ 1-0 (0-0) MC
1-0՝ Հենրիխ Մխիթարյան 57՛
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր (33.Ջուլիան Վայգլ, 74), 29.Մարսել Շմելցեր, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (37.Էրիկ Դուրմ, 75), 11.Մարկո Ռոյս, 23.Սինձի Կագավա, 27.Գոնսալո Կաստրո (22.Pulisic, 64)
ՀԱՆՈՎԵՐ. 1.Ռոն-Ռոբերտ Ցիլեր, 3.Միկո Ալբորնոս, 4.Հիրոկի Սակայ, 15.Անդրե Հոֆման, 24.Ալեկսանդր Միլոշեւիչ, 5.Սալիֆ Սանե, 6.Ջեյհուն Գյուլսելամ, 7.Էդգար Պրիբ (14.Ալան Սան Մաքսիմին, 72), 9.Արթուր Սոբեխ, 17.Ուֆե Բեչ, 26.Կենան Կարաման
Զգուշացում՝ Սինձի Կագավա 70՛ (Բ), Էդգար Պրիբ 36՛ (Հ) ; Մրցավար՝Գյունտեր Պեռլ (Գերմանիա)
71 ԳՆԴԱԿԻ % 29
14 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (1)
13 ՏՈՒԳԱՆՔ 9
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
6 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ դեսպանատան մերձակա հրապարակը կանվանակոչվի՞ այլախոհի անունով’
Հաջորդ հոդվածը‘Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը’