‘«Բորուսիա Դորտմունդ» – «Մայնց»՝ 4-2.«Բորուսիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)’

1339

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում. «Բորուսիան» հյուրընկալել էր «Մայնցին»:

Հյուրերը հանդիպման հենց մեկնարկում առաջ անցան հաշվի մեջ. 2-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Սոտոն: Առաջին խաղակեսում նոր գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսը բավականին գոլառատ ստացվեց: 49-րդ րոպեին Նևեն Սուբոտիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, 54-րդ րոպեին ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգած Մարկո Ռոյսն առաջ մղեց դաշտի տերերին: Ռոյսի գոլից մի քանի րոպե անց Յունուս Մալին հաշիվը դարձրեց 2:2: Այդուհանդերձ, Յուրգեն Կլոպի թիմին հաջողվեց հաղթանակի հասնել. 71-րդ րոպեին Ստեֆանո Կապինոյի պաշտպանած դարպասը գրավեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 78-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Նուրի Շահինը: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 22 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 14-րդ հորիզոնականը, իսկ «Մայնցը» նույնքան միավորով 13-րդն է:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ՄԱՅՆՑ

4-2 (0-1)

MC

 

0-1՝ Էլկին Սոտո 1՛, 1-1՝ Նեվեն Սուբոտիչ 50՛, 2-1՝ Մարկո Ռոյս 55՛, 2-2՝ Յունուս Մալի 57՛, 3-2՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 71՛, 4-2՝ Նուրի Շահին 78՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 7.Սինձի Կագավա (28.Մաթիաս Հինտեր, 78), 8.Իլկայ Գյունդոգան, 11.Մարկո Ռոյս (20.Ադրիան Ռամոս, 84), 18.Նուրի Շահին, 23.Քեվին Կամպլ (10.Հենրիխ Մխիթարյան, 70), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ՄԱՅՆՑ. 1.Ստեֆանոս Կապինո, 7.Պիեռ Բենգթսոն, 16.Շտեֆան Բել, 18.Դանիել Բրոսինսկի, 26.Նիկո Բոնարտ, 6.Յոհանես Գայս, 11.Յունուս Մալի, 14.Յուլիան Բաումգարտլինգեր, 19.Էլկին Սոտո (27.Քրիստիան Կլեմենս, 78), 31.Յոնաս Հոֆման (13.Կու Ջա-Չոլ, 55), 23.Սինձի Օկազակի (15.Պաբլո Դե Բլասիս, 82)

 

Զգուշացում՝ Դանիել Բրոսինսկի 48՛ (Մ)
Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր (Գերմանիա)

 

56

ԳՆԴԱԿԻ %

44

20 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (3)

15

ՏՈՒԳԱՆՔ

12

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների բռնկումից’
Հաջորդ հոդվածը‘Էմերսոն. ««Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում քո նախկին հաջողությունները մոռացվում են»’