‘«Բորուսիա» -«Ինգոլշտադ»֙2:0 (տեսանյութ)’

1313

 «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Դորտմունդյան թիմի ֆուտբոլիստների գործողությունները հարձակման գծում առաձնապես չէին տպավորում, իսկ 65-րդ րոպեին «Ինգոլշտադը» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը չարձանագրեց Մաթս Հյումելսի գոլը՝ վերջինիս նկատմամբ կանոնները խախտելու պատճառով: 77-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, իսկ 86-րդ րոպեին գաբոնցի ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 81-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 44 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ինգոլշտադը» մնաց 23 միավորով՝ 10-րդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ»՝ 2:0
Գոլերը՝ Օբամեյանգ 77′, 86′

Նախորդ հոդվածը‘Ազատության անդրադարձը մեր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի գործի կարճմանը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 2:1․ Կատալոնացիները` առաջնության միանձնյա առաջատար (տեսանյութ)’