«Բորուսիա Մ․»-ն ունի նոր գլխավոր մարզիչ

177

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Լեւերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Ջերարդո Սեոանեն, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Սեոանեն փոխարինել է գերմանացի Դանիել Ֆարկեին։

Սեոանեն 2018-2021 թվականներին գլխավորել է շվեյցարական «Յանգ Բոյզը»։

Հիշեցնենք, որ անցած ամիս Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից Մյոնխենգլադբախի «Բորուսիա» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգայի եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Ինտերի» հավանական մեկնարկային կազմերը
Հաջորդ հոդվածըԴի Մարիան հեռացավ «Յուվենտուսից»