‘«Բորուսիա» — «Շախտյոր»՝ բացահայտ ֆավորիտ է համարվում Գերմանիայի չեմպիոնը’

794

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում այսօր Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է Դոնեցկի «Շախտյորին»»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Այս խաղում բուքմեյքերական ընկերությունները բացահայտ նախապատվություն են տալիս Գերմանիայի չեմպիոնին, ինչը լիովին տրամաբանական է, հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը՝2:2, թիմերի ֆիզիկական եւ ֆունկցիոնալ վիճակը, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի 80 հազար երկրպագուների ջերմամիջուկային աջակցությունը «Բորուսիային»: Բայց «Շախտյորն» էլ ունի իր խաղաքարտերը: Արագություն, փորձառություն, տեխնիկա: Այնպես որ, մեզ հիասքանչ դիմակայություն է սպասվում:

William Hill-ի կարծիքով, «Բորուսիայի» հաղթանակը գնահատվում է 1.16, ոչ-ոքին՝ 3,6, «Շախտյորի» հաղթանակը՝ 6 գործակցով:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել. Այն կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին’
Հաջորդ հոդվածը‘Տարոնը մերժել է Րաֆֆուն. Նա հրապարակ չի գա’