‘«Բորուսիա»-«Վերդեր»`3:2 Մխիթարյանը` գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)’

1624

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդում թիմերը 5 գոլ խփեցին:

Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 69-րդ րոպեին «Վերդերի» կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ Ալեխանդրո Գալվեսը: 5 րոպե անց Զլատկո Յունոզովիչը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Թոմաս Տուխելի սաները բաց թողած գոլերից հետո չընկճվեցին և կարողացան արժանի պատասխան տալ. 77-րդ րոպեին Կագավան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 82-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Ադրիան Ռամոսը:

Այժմ «Բորուսիան» ունի 67 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Վերդերը» մնաց 28 միավորով՝ 14-րդ տեղում:

Բունդեսլիգա, 28-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» — «Վերդեր»՝ 3:2
Գոլերը՝ Օբամեյանգ 53′, Կագավա 77′, Ռամոս 82′ — Գալվես 69′, Յունուզովիչ 74′

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրայինի հատուկ թողարկումը-5’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Տոտենհեմ»` 1:1 (տեսանյութ)’