‘Բորսայում կատարվել է 6 մլն դոլարի առքուվաճառք, ԿԲ-ն վաճառել է 2 մլն’

1184

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 23-ին կատարվել է 6 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 457.50 դրամ, իսկ պահանջարկը` 457.00 դրամ: Միջին տոկոսադրույքը կազմել է 457.07 դրամ:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 23-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.97 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նոյեմբերի 18-ին «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել: Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին` 435.09, 26-ին` 434.00, 28-ին` 434.62 դրամ: Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դեկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-16-ը առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին` 442.44, 20-ին` 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի մեկնաբանությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հավաքի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Զատկին՝ հավկիթ, Պահքին ՝ լոբի թանկացնող չարչիդ մրցունակ է, բա ո՞նց չէ’