‘Բուլղարացի կուսակցապետի նկատմամբ մահափորձ է կատարվել (Տեսանյութ)’

1131

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Բուլղարիայի՝ Իրավունքների և ազատությունների կուսակցության համագումարի ժամանակ:

Կուսակցության նախագահ Ահմեդ Դողանի ելույթի ժամանակ պատվիրակներից մեկը  ցատկել է բեմի վրա և ատրճանակով սպառնացել նրան: Վրա հասած անվտանգության աշխատակիցներին և կուսակցության մի քանի անդամների հաջողվել է վնասազերծել հանցագործին:

Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում հայաստանցի աշխատողներից 13% եկամտահարկ կգանձվի’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրում ավարտվել է իսլամիստ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը’