‘Բուլղարիայի դատախազությունը հաստատել է Կուաշի եղբայրների հանցակցի ձերբակալությունը’

876

Բուլղարիայի դատախազությունը հաստատել է Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության փաստը, որը կասկածվում է Փարիզում ահաբեկչություն իրականացրած Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրների հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին France-Presse-ը գործակալությանը հայտնել է դատախազության ներկայացուցիչը:

Գերատեսչության տվյալներով՝ 29-ամյա Ֆրից-Ժոլի Ժոաշենը ձերբակալվել է հունվարի 1-ին բուլղարա-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս:

Reuters գործակալությունը, հղում անելով դատախազությանը, տեղեկացրել է, որ Բուլղարիան կարող է Ժոաշենին արտահանձնել Ֆրանսիային: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց ՀՀ ոստիկանությունը դեռ շարունակում էր փնտրել նրան’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում արգելել են գիշերն անցկացնել հերթերում’