Բուլղարիայում դպրոցները փակվել են սպառնալիքների պատճառով

296

Ամբողջ Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, իսկ աշակերտները երեք օրով տարհանվել են՝ տեղադրված ռումբերի վերաբերյալ  հեռախոսով և էլեկտրոնային փոստով ստացվող հաղորդագրությունների պատճառով։

Ամենաշատ սպառնալիքներ ստացել են մայրաքաղաք Սոֆիայի և սևծովյան նավահանգիստներ Վառնայի և Բուրգասի դպրոցները։

Աշակերտներին տարհանելուց հետո գործի է անցել ոստիկանությունը, առայժմ ոչ մի ռումբ չի հայտնաբերվել։

Դեպքի դրդապատճառներն անհայտ են։ Ենթադրվում է, որ դա արվում է համընդհանուր ընտրությունները խափանելու նպատակով, որոնք Բուլղարիայում կայանալու են կիրակի օրը։ Դպրոցներն օգտագործվում են որպես ընտրատեղամասեր։

«Խուզարկուների հիմնական վարկածով՝ դրանք հիբրիդային գրոհներ են, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը՝ նշելով, որ երկրի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների, հատկապես՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների օգնությանը՝ պարզելու համար, թե ովքեր են տարածում այդ սպառնալիքները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԳրոսսի․ Միջուկային աղետը ոչ մեկին չի խնայի
Հաջորդ հոդվածըՄարսելո Բիելսան կգլխավորի Ուրուգվայի հավաքականը