‘Բուլղարիայում հայտնաբերվել են Եվրոպայի հնագույն քաղաքի հետքերը’

898

Հնէաբանները Բուլղարիայի արեւելքում Եվրոպայի հնագույն նախապատմական քաղաքի հետքերն են գտել: Քարե տներով պարսպապատ բնակավայրը ավելի քան 6 հազար տարեկան է: Գիտնականները ենթադրում են, որ քաղաքային պարիսպը կառուցվել է աղի պահուստները պաշտպանելու նպատակով: Այդ ժամանակ աղը մսի պահածոյացման համար կարեւորագույն նշանակություն ուներ: Այս գտածոն հնարավորություն կտա նաեւ բացատրել տեղանքին մոտ ավելի վաղ հայտնաբերված ոսկյա իրերի գանձարանի ծագումը, քանի որ մինչ այդ անհասկանալի էր, թե ինչպես կարող էր նման հարստությունը հայտնվել այդ վայրում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն իրավապահների հետ խորհրդակցության արդյունքով հանձնարարականներ է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հանուն հավաքների ազատության ցույցն ավարտվել է ոստիկանության միջամտությամբ’