‘Բուլղարիայում ցուցարարները պահանջում են պատժել մոլեռանդ իսլամիստներին’

932

Հարյուրավոր ազգայնականներ հավաքվել են Բուլղարիայի հարավում գտնվող Պազարջիկ քաղաքում՝ պահանջելով խստորեն պատժել արմատական իսլամ քարոզող 13 հոգեւորականների, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Դատարանի մոտ հավաքված ցուցարարները ձեռքներին են ունեցել «Մեր կրոնը Բուլղարիան է» եւ «Խիստ պատիժ՝ մոլեռանդներին» բովանդակությամբ պաստառներ:

Նրանցից ոչ հեռու հավաքվել են մոտ 100 մահմեդականներ, որոնք աջակցություն են հայտնում մեղադրյալներին: Նրանք օպնդում են, որ իրենց պաշտպանյալները բացառապես խաղաղ իսլամ էին քարոզում: Նախաքննության տվյալներով, ամբաստանյալները արգելված կրոնական գործունեությամբ էին զբաղվում 2008-2010 թվականներին: Մեղքն ապացւցվելու դեպքում նրանց մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում:  

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ոստիկանությունը երկու հայաստանցի «օրենքով գողի» է բերման ենթարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում նախկին նախարարին դատում են զուգարանում կանխիկ փող պահելու համար’