‘Բուլղարիան բացեց հաշիվը. 1-0’

1272

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Բուլղարիա-Հայաստան հանդիպման 44-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բուլղարիայի հավաքականի եւ հոլանդական ՊՍՎ-Էյնդհովենի պաշտպան Քրիստիան Մանոլեւը: Այժմ թիմերը գնացել են ընդմիջման: 

Նշենք, որ սա այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն է: Առաջին խաղում, սեպտեմբերի 7-ին մեր ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ հաղթել են Մալթայի հավաքականին նվազագույն՝ 1-0 հաշվով: 

Նախորդ հոդվածը‘ ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը կներկայացնի Լեւոն Զուրաբյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Առաջին խաղակեսից հետո Հայաստանը պարտվում է Բուլղարիային՝ 1-0’