‘Բուլղարիա – Հայաստան հանդիպումն առանց Բերբատովի ‘

1248

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Ֆուլհեմ» տեղափոխված բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը, որը օրեր առաջ հայտարարել էր Բուլղարիայի հավաքական վերադառնալու մասին, դարձյալ մտքափոխ է եղել և որոշել ավարտել կարիերան ազգային հավաքականում։

« Ինձ համոզել էր ազգային թիմ վերադառնալ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը։ Սակայն ես իմ որոշումը չեմ փոխելու: Խաղընկերներս  առանց ինձ էլ լավ կխաղան: Ես վաղուց չեմ խաղացել Բուլղարիայի հավաքականում և դա կանդրադառնա խաղային տեմպի վրա»,- ասել է Բերբատովը:

Նախորդ հոդվածը‘Էշթոն. Զզսպվածություն ցուցաբերեք ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսական մամուլի անդրադարձը Ռամիլ Սաֆարովի գործին ‘