‘Բուհերի վարձավճարների բարձրացումն էլ է՞ հօգուտ ուսանողների’

1069

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր բուհերի ուսանողական խորհուրդների անդամների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ վարձավճարների բարձրացումն ուղղված չէ ուսանողների դեմ: «Ուսանողների վրա ավելի մեծ գումար կծախսվի, քան նրանց վարձավճարն է»,- ըստ Panarmenian.net-ի՝ ասել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի պնդմամբ՝ ոչ մի ուսանող չի հեռացվի բուհից վարձավճարը չմուծելու համար. նման ուսանողների համար զեղչերի համակարգ կգործի:

ՀՀԿ-ական պաշտոնյաներին թվում է, թե գների բոլոր բարձրացումներից քաղաքացիները կամ շահում են, կամ առնվազն չեն տուժում: Հիշենցնենք, որ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ «չոռնի» Բեգլարյանը հայտարարել էր, թե տրանսպորտի թանկացումը լինելու  է ի օգուտ ժողովրդի:

Փաստորեն,  ըստ ՀՀԿ-ականների՝ գները բարձրանում են  հօգուտ քաղաքացիների կամ, առնվազն, ուղղված չեն նրանց դեմ: Հետաքրքիր է՝ ու՞մ դեմ է ուղղված բուհերի վարձավճարների բարձրացումը:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայի նախագահը խոստանում է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել’