‘Բունդեսլիգայի ակումբները ռեկորդային եկամուտ են ունեցել’

727

Բունդեսլիգան հրապարակել է 2011/12 մրցաշրջանի արդյունքներով ակումբների ֆինանսական հաշվետվությունը, հայտնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը:

Անցած մրցաշրջանում առաջնության բոլոր ակումբների եկամուտը կազմել է 2 միլիարդ եւ 80 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է Բունդեսլիգայի պատմության մեջ: Իսկ Գերմանիայի առաջնության բոլոր թիմերի ընդհանուր շահույթը կազմել է 55 միլիոն եվրո:

Առաջնության 18 ակումբներից 14-ը մրցաշրջանն ավարտել են շահույթով: Աշխատավարձերը կազմել են ակումբների դրամական շրջանառության 38 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւ. 2018-ին Պուտինի հետ մրցակցություն չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանը չի նշում փաստաթղթի տեղը եւ առաջարկում է դիմել Վիգեն Սարգսյանին’