‘«Բունդեսլիգայում» հետաքրքրված են Յուրա Մովսիսյանի ծառայություններով’

837

championat.com-ը, որի գլխավոր խմբագիրը Նիկոլայ Պետրոսյանն է, հայտնում է, որ մի քանի գերմանական ակումբներ ցանկանում են գնել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Գերմանացիները հետևում են Ռուսաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի ելույթներին ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Անժիի» հետ խաղում դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակ, որը յոթերորդն էր նրա համար` ընթացիկ առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Գոմեշի մսի ներկրումը նվազել է մոտ 35 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Հալաբյան փողոցում. Տուժածի վիճակը ծանր է’