‘Բունդեսլիգա. «Բայերը» և «Վերդերը» խաղաղ ելք են գրանցում (տեսանյութ)’

858

 Ցուցադրելով երկու տարբեր խաղաոճեր, «Բայերն» ու «Վերդերը» հիանալի և տպավորիչ հանդիպում անցկացրին և միավորները կիսեցին միմյանց միջև:

 

17-րդ րոպեին Տին Յեդվայը բացեց հաշիվը: Հյուրերը առաջին խաղակեսի վերջում խփեցին պատասխան գնդակը: Աչքի ընկավ Ֆին Բարտելսը: Երկրորդ խաղակեսից 15-րոպե անց՝ 60-րդ րոպեին Ֆրանկո դի Սանտոն առաջ մղեց արդեն «Վերդերին», սակայն ընդամենը 3 րոպե անց Հաքան Չալհանօղլուն կրկին վերականգնեց հավասարկշռությունը:

Եվս 10 րոպե «Բայերի» կորեացի լեգիոներ Հյոն Մին Սոնը երրորդ գնդակն ուղարկեց բրեմենցիների դարպասը, բայց վերջին խոսքը, այնուամենայնիվ, հյուրերինն էր: Պաշտպան Սեբաստյան Պրյոդլը 85-րդ րոպեին գրավեց Բերնդ Լենոյի դարպասը` 3-3:

Այսպիսով, «Բայերը» կորցրեց իր առաջին միավորները այս առաջնությունում: Լևեկուզենցիները, որոնք միակն էին, ովքեր 2 խաղից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեին, վաստակեցին 7 միավոր և դեռ շարունակում են գլխավորել մրցշարային աղուսյակը:

 

Բունդեսլիգա. 3-րդ տուր.

ԲԱՅԵՐՎԵՐԴԵՐ

3-3 (1-1)

MC

 

1-0՝ Տին Յեդվայ 17՛, 1-1՝ Ֆին Բարտելս 45՛, 1-2՝ Ֆրանկո Դի Սանտո 60՛, 2-2՝ Հական Չալհանողլու 63՛, 3-2՝ Սոն Հին Մին 73՛, 3-3՝ Սեբաստիան Պրոդլ 85՛

 

ԲԱՅԵՐ. 1.Բերնդ Լենո, 5.Էմիր Սպահիչ, 16.Տին Յեդվայ, 17.Սեբաստիան Բենիշ, 21.Օմեր Տոպրակ, 8.Լարս Բենդեր (3.Շտեֆան Ռայնարց, 69), 10.Հական Չալհանողլու, 15.Լեւին Էզթունալի (7.Սոն Հին Մին, 61), 27.Գոնսալո Կաստրո, 38.Քարիմ Բելարաբի, 11.Շտեֆան Կիսլինգ (9.Յոսիպ Դրմիչ, 90)

ՎԵՐԴԵՐ. 1.Ռաֆայել Վոլֆ, 2.Սանտյագո Գարսիա, 4.Ալեխանդրո Գալվես, 5.Ասանի Լուկիմյա-Մուոնգոտի, 8.Կլեմենս Ֆրից (38.Մառնոն Բուշ, 82), 15.Սեբաստիան Պրոդլ, 16.Զլատկո Յունուզովիչ, 22.Ֆին Բարտելս, 9.Ֆրանկո Դի Սանտո, 11.Էլջերո Էլիա (24.Նիլս Պետերսեն, 78), 27.Դավի Սելկե (14.Իզեթ Հայրովիչ, 71)

 

Զգուշացում՝ Էմիր Սպահիչ 48՛ (Բ), Հական Չալհանողլու 52՛ (Բ), Գոնսալո Կաստրո 68՛ (Բ), Շտեֆան Ռայնարց 77՛ (Բ), Ալեխանդրո Գալվես 76՛ (Վ), Սեբաստիան Պրոդլ 89՛ (Վ) ; Մրցավար՝ Քրիստիան Դինարտ 

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

25 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (5)

14

ՏՈՒԳԱՆՔ

20

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրոնային երաժշտությունը և բիթբոքսը կբացեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը’