‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1198

Այսoր մեկնարկում է Եվրոպայի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը՝ Բունդեսլիգան:  Հատկապես, մեզ՝ հայերիս համար այն կարևոր է, և  մեծ անհամբերությամբ ու հետաքրքրությամբ ենք սպասում այս առաջնությանը. չէ՞ որ այստեղ է խաղում նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի շնորհիվ նրա ակումբը՝ «Բորուսիան» ձեռք է բերել նաև հազարավոր հայ երկրպագուներ:

Եվ այսպես, այսօր Բունդեսլիգայի առաջին խաղաշրջանի շրջանակներում կհանդիպեն «Բավարիան» ու «Վոլֆսբուրգը», իսկ վաղը՝ Դորտմունդի «Բորուսիան» և Լևերկուզենի  «Բայերը»:

 «Բավարիա»(Մյունխեն)-«Վոլֆսբուրգ» 

Oգոստոսի  22,ուրբաթ, ժամը՝ 22:30

Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր 

Հանդիպմանը չեն մասնակցի 

«Բավարիա».  Բոատենգ, Խաբի Մարտինես, Ռաֆինյա, Ռիբերի, Շվայնշայգեր, Տիագո, Վայզեր, Վայրուախ:

«Վոլֆսբուրգ». Բենալյո,  Ֆելիպե, Оքս, Տյոլկե, Տրյոշ, Պերշիչ, Սիսոկո, Զավադա

Ինչպես և չորս տարի առաջ Բունդեսլիգայի առաջնությունը բացվում է «Բավարիայի» և «գայլերի» հանդիպումով: Այն ժամանակ մյունխենցիները հաղթանակ կորզեցին հանդիպման վերջին րոպեներին, առաջ անցնելով 2:1 հաշվով: Ընդհանրապես, «Վոլֆսբուրգը» Գերմանիայի չեմպիոնի համար ցանկալի հակառակորդ է.  թիմը իր այսоրվա մրցակցի հետ անցկացրած վերջին 20 հանդիպումից 19-ում հաղթել է և մեկում գրանցել խաղաղ արդյունք:

Երկու մրցակիցներն էլ հաջողությամբ հաղթահարեցին Գերմանիայի գավաթի փուլը, և միևնույն ժամանակ, երկու թիմերի մարզիչներն էլ  դեռ փորձում են լուծել կադրային խնդիրները:  Պեպ Գվարդիոլան պետք կարողանա մեկնարկել  առանց որակազրկված Բոատենգի, ինչպես նաև վնասվածքներ ունեցող Ռաֆինիայի, Մարտինեսի ու Շվայնշտայգերի:

«Վոլսֆբուրգի» մարզիչն էլ իր խնդիրներն ունի: Վնասվածք ստացած դարպասապահ  Բենալյոն դեռ բավական չէ, վտանգված է նաև մյուս դարպասապահի Լուիս Գուստավոյի մասնակցությունը, քանի որ նաև ևս  վնասվածքից հետո  դեռ ամբողջովին չի վերականգնվել: Ուրախալի է, որ այս շաբաթվա կեսին մարզումներին միացավ թիմի նորեկը՝ Սեբաստիան Յունգը, ով կփակի աջ եզրը՝ վնասվածք ստացած Տրեշայի և  Оքսայի փոխարեն:

Չորեքշաբթի оրը մարզիչ Դիտե Հեկինգը մարզումների ժամանակ կիրառեց  4-3-2-1 տակտիկական կառուցվածքը՝ երեք հենակետայիններով՝ Մալանդայով, Գուստավոյով և Գիլավոգիով: Սակայն, «Բավարիայի» հետ խաղում հազիվ թե ռիսկի դիմեն:

Խոսեպ Գվարդիոլան  կարող է փոփոխություններ մտցնել Բոատենգի  բացակայությամբ պայմանավորված և «գայլերի» հետ խաղալ 4-1-4-1 կառուցվածքով:

«Բորուսիա»(Դորտմունդ)«Բայեր»(Լևերկուզեն)

23 օգոստոսի, շաբաթ, ժամը 20.30

Մրցավար՝  Դենիզ Այտեկին

Հանդիպմանը չեն մասնակցի

 «Բորուսիա» (Դորտմունդ). Ալոմերովիչ, Հյումելս, Շմելցեր, Բլաշիկովսկի, Գյունդողան, Կիրխ, Շահին, Չժի, Ռամոս:

«Բայեր»(Լևերկուզեն).Լ. Բենդեր:

Գերմանական առաջնության ամենակայուն մարզիչներից մեկը՝ Յուրգեն Կլոպը (ոչ ոք ներկայիս մարզիչներից չի աշխատել 7 մրցաշրջանից ավելի) ընդունելու է Բունդեսլիգայի նորեկին՝ Ռոջեր Շմիթին: Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո «Բորուսիան» համալրել է կազմը՝ գրեթե բոլոր դիրքերում ձեռք բերելով նորեկների: Չժին, Իմոբիլեն, Հինթերը և Ռամոսը պետք է оգնեն դորտմունդցիներին ավելի հաջող խաղ ցուցադրելու գործում: Բացի դրանից, Կլոպի ֆուտբոլիստներից Оբամեյանգն ու Մխիթարյանը հիանալի մարզավիճակում են, և նրանց կմիանա նաև սպասված ժամանակից շուտ վնասվածքից վերականգնված Ռոյսը:
Ռոջեր Շմիթը նոր է եկել Լևերպուզեն Զալցբուրգից, և արդեն հասցրել է անցկացնել երկու հաջող պաշտոնական՝ Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի որակավորման հանդիպումները: «Բայերը» հասցրել է նաև մի քանի խոստումնալից ձեռքբերումներ ունենալ: Թիմն ամռանը ուժեղացրել են նորեկներ Դրմիչը, Չալհանоղլին և Վլադիլեն Յուրչենկոն:
Վնասվածքների համաճարակը, որն արդեն ավանդաբար դիտարկվում է Դորտմունդում մեկնարկից առաջ, կարող է Կլոպին ստիպել խաղադաշտ մտցնել 2-րդ թիմից ինչ-որ մեկին: «Բայերը» այս իմաստով ավելի բարվոք վիճակում է:

 


Նախորդ հոդվածը‘Կիեւը Կրեմլին մեղադրում է սեփական տարածք ներխուժելու մեջ. Մոսկվան հակադարձում է’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին’