‘Բունդեսլիգա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

832

Բունդեսլիգայի հերթական խաղափուլի հանդիպումներից ներկայցնում ենք «Ֆրայբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ և «Շտուտգարտ»-«Բավարիա» դիմակայությունները:

Ֆրայբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ

Փետրվարի 7, շաբաթ, ժամը՝18:30

Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ

Թեև անցած խաղափուլում «Աուգսբուրգից» կրած պարտության, այնուհանդերձ «Բորուսիայի» մարզիչը ֆուտբոլասերներին հավատիացրեց, որ գիտե ինչպես իր թիմին հանել անդունդից և հասնել այնտեղ, որտեղ թիմն իսկապես արժանի է: Ակնհայտ է, որ Դորտմունդում լավ են հասկանում իրավիճակի ողջ լրջությունը. հիմա արդեն հասել է վեր բարձրանալու ժամանակը:

«Ֆրայբուրգի» հետ հանդիպումը հիանալի հնարավորություն է մրցաշարային աղյուակում վեր բարձրանալու սկիզբը դնելու համար: Քրիստիան Շտրայխի թիմը խաղում է և թույլ է տալիս հակառակորդին ևս խաղալ: «Բորուսիան»  ունակ է այս թիմին հարված հասցնելու:

«Շտուտգարտ»-«Բավարիա»

Փետրվարի 7, շաբաթ, ժամը՝18:30

Մրցավար՝ Ֆլորիան Մայեր

Անկեղծորեն պետք ասել, որ մրցաշրջանի դադարից հետո տեղի ունեցած  պաշտոնական հանդիպումները «Բարվարիան» ձախողեց: «Վոլֆսբուրգը» չվախեցավ իր դարպասին ճնշումներից և մյունխենցիներին ջախջախեց հակագրոհներով: Գվարդիոլայի թիմի հետ խաղում բավական վստահ էր իրեն զգում նաև «Շալկեն»:

Իհարկե, չի կարելի բացառել նաև այն, որ Պեպը իր սաներին լավագույն մարզավիճակի կհասցնի մարտի երկրորդ կեսին, երբ թիմը լարված խաղային оրացույց կունենա ( Չեմպիոնների լիգան, Գլադբախն ու Դորտմունդը….), սակայն առայժմ «Բարվարիան» այն հաղթող մեքենան չէ, որը  թվում էր մրցաշրջանի առաջին հատվածում:

Այլ հարց է, որ այս տարի «Շտուտգարտը», մեղմ ասած, ոչ մի տպավություն չի թողնում:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի»` «Ատլետիկոյի» հետ խաղերում խփած լավագույն գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Ռամոսը բաց կթողնի մեկուկես ամիս’